• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ ՄԻԽ 53-րդ նստաշրջանին՝ Բարձր հանձնակատարի զեկույցին ի պատասխան

20 հունիսի, 2023
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ ՄԻԽ 53-րդ նստաշրջանին՝ Բարձր հանձնակատարի զեկույցին ի պատասխան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարոն նախագահ,

Հայաստանը շնորհակալություն է հայտնում Բարձր հանձնակատարին մարդու իրավունքների իրավիճակը աշխարհում ներկայացնելու համար:

Արժևորում ենք Բարձր հանձնակատարի ուշադրությունը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկության կարևորության հանդեպ, ինչպես նաև նրա կոչը՝ բացառելու դրա փակման հումանիտար ազդեցությունը քաղաքացիական բնակչության վրա:

Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վեց ամիս պաշարման մեջ պահելուց հետո, անցած շաբաթ Ադրբեջանն արգելեց նույնիսկ այն սահմանափակ մարդասիրական առաքումները, որոնք իրականացնում էր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն: Ակներև են հումանիտար աղետի և նախապատրաստվող էթնիկ զտման բոլոր նախանշանները:

Հայաստանը սատարում է Բարձր հանձնակատարի տեսլականն առ այն, որ Մարդու իրավունքների ՄԱԿ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է ներգրավվի հումանիտար իրավիճակներում և առավել լայն մասնակցություն ունենա հակամարտությունների վաղ ազդարարման ու կանխարգելման, գործողությունների ծրագրավորման ու պատրաստվածության ՄԱԿ արձագանքման ծրագրերի ուղղորդման գործում:

Հումիտար դերակատները պետք է վայելեն կարիքն ունեցող բնակչությանը հասնելու լիակատար, անվտանգ և անխոչընդոտ հնարավորություն: Այս համատեքստում սատարում ենք Բարձր հանձնակատարի շարունակական ջանքերը՝ ապահովելու հասանելիությունը հակամարտության գոտիներում գտնվող մարդկանց:

Մենք համամիտ ենք, որ տեղում կանոնավոր մշտադիտարկման և շփումների բացակայությունն այդ մարդկանց ավելի խոցելի է դարձնում՝ նրանց իրավունքների ոտնահարման առումով: Հայաստանը մնում է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավման և ներկայության ջատագովը, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նման ներգրավումը:

Մարդու իրավունքների միջազգային մարմինների ամբողջ համակարգն արդեն իսկ լայնորոն ու համապարփակ արձանագրել և արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ոտնահարման շուրջ: ժամանակն է, որ միջազգային հանրությունը ձեռնարկի հստակ քայլեր: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները իրավունք չունեն անպաշտպան թողնել այս մարդկանց:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: